Վրաստանում կանեփի փոքր ծավալների աճեցումն այլևս չի պատժվի![]() 17 հուլիսի 2017 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանադրական դատարանը երկրի մայր օրենքին հակասող է ճանաչել կանեփի փոքր ծավալների աճեցման համար քրեական հետապնդումը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, որոշումն ընդունվել է մի շարք քաղաքացիների դիմումի հիման վրա: Քաղաքացիները պահանջում էին չեղարկել 63.73, 150.72 ու 265.49 գրամ կանեփ աճեցնելու համար հարուցված քրգործերը: ՍԴ-ն բավարարել է հայցերը 63.73 ու 150.72 գրամ աճեցնելու գործերի մասով, սակայն գտել է, որ ավելի մեծ ծավալ աճեցնողները կարող են և սպառել մարիխուանան՝ չչեղարկելով պատիժն 265.49 գրամ աճեցնելու համար: Ավելի վաղ Վրաստանում չեղարկվել էր 70 գրամ մարիխուանա գնած քաղաքացու մեղադրական դատավճիռը: Հայաստանում գործող օրենսդրությամբ, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մանր չափերով չի հանգեցնում քրեական պատասխանատվության: Սակայն 0,5 գրամ մարիխուանան համարվում է զգալի, 5-500 գրամը՝ խոշոր, 500 գրամից ավելի մարիխուանան՝ առանձնակի խոշոր չափաբաժին: Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |