Սփոյլեր. «Գահերի խաղի» դերասանը պատմել է, թե ով է լինելու նոր եթերաշրջանի գլխավոր հերոսը17 հուլիսի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին HBO ալիքով մեկնարկել է «Գահերի խաղի» հեռուստասերիալի նոր, 7-րդ եթերաշրջանը, որտեղ գլխավոր հերոսը, կարծես, լինելու է Բրան Սթարքը՝ այն տղան, որը ողջ մնաց, սովորեց կերպարանափոխվել կենդանիների և ճամփորդել ժամանակի մեջ: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: Բրան Սթարքի դերակատար Այզեկ Հեմփսթեդ-Ռայթը հարցազրույցում պատմել է, թե ինչ է լինելու Բրանի հետ նոր եթերաշրջանի սկզբում: «Առաջին սերիայում մենք կտեսնենք, որ Բրանը հայտնվել է ծանր կացության մեջ: Նա կորցրել է Հոդորին, որը վերջին 6 եթերաշրջանում մշտապես իր հետ էր, կարելի է ասել, նրա ոտքերն էր: Նրանց կապը շատ խորն էր, կարելի է ասել՝ Հոդորը Բրանի մասն էր դարձել, ինչպես նաև պաշտպանը: Բենջեն Սթարքը, որը հայտնվեց նրանց վերջին հանդիպման ժամանակ և փրկեց դրությունը, նույնպես լքել է Բրանին: Այնպես որ այժմ Պատի մոտ են միայն ինքն ու Միրան»,-ասել է դերասանը, հայտնում է Meduza-ն: Դերասանը հավելել է նաև. «Ավելին՝ նրա ուսերին է բարդվել Եռաչքանի ագրավի համար հսկայական պատախանատվությունը: Նա այլևս Բրան Սթարքը չէ: Նա հիշում է, թե ինչ է նշանակում Բրան Սթարք լինել, սակայն, միևնույն ժամանակ, հիշում է այն ամենն, ինչ երբևէ կատարվել է տիեզերքում: Նա ամեն ինչ գիտի Ջոն Սնոուի և այլոց մասին՝ և այդ իմացությունը կարող է նպաստել նրա հաղթանակին: Այդ ամենը նշանակում է, որ Բրանը դարձել է շատ, շատ արժեքավոր անձ Վեսթերոսի համար: Նա պետք է այնպես անի, որ այդ տեղեկությունները ժամանակին հասնեն անհրաժեշտ մարդկանց: Ուստի 7-րդ եթերաշրջանի սկզբին Բրանի խնդիրն է՝ հայտնվել նույն տեղում և բոլորին փրկել»,-ասել է նա: Դերասանը պատմել է, որ իր հերոսը այն սակավաթիվ անձանցից մեկն է, ով ավելին գիտի, քան որևէ մեկը, «ուստի այժմ նա Գիշերվա արքայի երդվյալ թշնամին է»: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |