Քրդերը հայտարարել են, որ ԻՊ ղեկավարը ողջ է17 հուլիսի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Քրդերի հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին, հավանաբար, ողջ է և գտնվում է Ռաքքա քաղաքից դեպի հարավ ընկած տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովստին Reuters-ի վրա հղումով: Ավելի վաղ այն մասին, որ Ալ Բաղդադին թաքնվում է Ռաքքայում, հայտարարել է Իրաքի ՆԳՆ տեղեկատվության ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Աբու Ալի ալ Բասրին: Այդ քաղաքը մինչ օրս մասնակիորեն գրոհայինների հսկողության տակ է գտնվում: Հուլիսի 11-ին իրաքյան «Սումարիա նյուզ» լրատվականը հայտնել էր, որ աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ահաբեկչական կազմակերպության կարճ հայտարարության մեջ ասվում էր, որ Ալ Բաղդադին զոհվել է և առաջիկայում կհայտարարվի նոր առաջնորդի անունը: Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |