Մոսկվայի «Արարատի» կիսապաշտպան. Հուսով ենք, որ հայերը կաջակցեն![]() 17 հուլիսի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Արարատի» կիսապաշտպան Ալեքսեյ Ռեբկոն մեկնաբանել է իր անցումը մոսկովյան ակումբ, որը 2017/2018 խաղաշրջանում մեկնարկում է Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում: «Ինչպե՞ս հայտնվեցի ակումբում: Շատ հասարակ. հրավիրեցին, ասացին, որ լուրջ թիմ է ստեղծվում: Հավատացեք ինձ, այնտեղ ամեն ինչ լուրջ է, ես համեմատելու շատ բան ունեմ: Հուսով ենք, որ մեզ կաջակցեն հայերը, Մոսկվայի բոլոր ֆուտբոլասերները, ում որ դուր կգա մեր խաղը»,-ասել է Ռեբկոն Սպորտ FM-ի եթերում: Ինչպես է Մոսկվայի «Արարատը» պատրաստվում մեկնարկին ՌԴ ՊՖԼ-ում 2017-ի մարտին Մոսկվայում հիմնվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը ելույթ է ունենալու ՌԴ առաջնությունում երկրորդ դիվիզիոնի թիմերի թվում: Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ մոսկովյան «Արարատը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի հետ: Առաջին խաղը ՊՖԼ-ում կկայանա հուլիսի 19-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |