Սիլիկյան թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը մի քանի օր չի հաջողվում մարել![]() 17 հուլիսի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին 911 ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա, սակայն աղբավայրում ընթացող քիմիական պրոցեսների հետևանքով հրդեհը պարբերաբար կրկնվում էր: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարական ջոկատներն ուժեղացվել են: Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 9 մարտական հաշվարկ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ութ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը: Դեպքի վայրում է գտնվում փ/ծ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480-ը, փակման ենթակա է ևս 272 աղբանոց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |