ՌԴ-ն ՀՀ-ին առաջարկում է ռուսերենին կարգավիճակ տալ վարորդների հարցը լուծելու համար![]() 17 հուլիսի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին ամրագրել ռուսերենի պաշտոնական կարգավիճակը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի հայկական վարորդական իրավունքները կարողանան ճանաչվել նաև ՌԴ տարածքում: Հունիսի 1-ից ՌԴ-ում ներգաղթյալ վարորդները այլևս չեն կարող որպես վարորդ աշխատել, եթե չունեն ՌԴ վարորդական իրավունք: Իսկ հուլիսի 14-ին ՌԴ Պետական դուման երրորդ ընթեցմամբ ընդունել է օրինագիծ, որով թույլատրվում է Ղրղզստանի քաղաքացիներին որպես վարորդ աշխատել Ռուսաստանում առանց ՌԴ վարորդական իրավունքներ ստանալու: Թարմացում.ՀՀ ԱԺ. Օրակարգում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին հարց չկա ու չի լինելու «Միայն մի բան կարող եմ ասել՝ ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու և այդ դեպքում օրենքի նորմը ինքնաբերաբար կվերաբերի նաև Հայաստանին»,-ասել է Վոլոիդնը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ-ում Հայաստանում տրված վարորդական իրավունքների ճանաչման հարցը բարձրացրել է Բաբլոյանը: Նա ասել է, որ Պետդումայի կողմից Ղրղզստանի քաղաքացիների համար բացառություն անող օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացի վարորդները փաստացի խաղից դուրս են հայտնվել: «Երբ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք շեշտել ենք, որ նորմը գործելու է միայն այն երկրների համար, որտեղ ռուսերենի պաշտոնական կարգավիճակն ամրագրված է սահմանադրության մեջ, ֆիքսված է օրենսդրորեն»,-պարզաբանել է Վոլոդինը: Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքի հետևանքով ՌԴ-ում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |