«ՏաԹևեր» ճոպանուղին մեկ օրում սպասարկել է ռեկորդային թվով ուղևորների![]() 17 հուլիսի 2017 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին «ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղևորի։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկելէր 1321 ուղևորի: «ՏաԹևեր» ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն սպասարկել է շուրջ 10.000 այցելուի, իսկ 2016 թ․վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 505.000: «ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: «ՏաԹևերը» ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղուերկարությունը՝ 5752 մ., այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծնիրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շնորհիվ Տաթևի տարածաշրջանն արագ տեմպերով դառնում է համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, ուր այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: «Տաթևի դարպասներ», «Մեծ Տաթև», Տաթևի վանքի վերականգնման ծրագիրն ու «Տաթև» ազգային պարկի ստեղծումը հիմք են ծառայում տարածաշրջանի համալիր զարգացման համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |