Աճուրդի է հանվել Լենոնի ձայնասկավառակը՝ մարդասպանին տված ինքնագրով17 հուլիսի 2017 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ջոն Լենոնի և նրա կնոջ՝ Յոկո Օնոյի Double Fantasy ձայնասկավառակը, որը բրիտանացի ռոք երաժիշտը ստորագրել էր մի մարդու համար, որը մի քանի ժամ անց սպանելու էր իրեն, աճուրդի է հանվել ԱՄՆ-ում: Ձայնասկավառակը կվաճառվի $1,5 մլն: Աճուրդի կազմակերպիչն է հայտնի անձանց անձնական իրերի վաճառքով զբաղվող Moments in Time գործակալությունը: «Մենք շատ հուզված ենք, քանի որ վաճառքի է հանվել այդպիսի մեծ պատմական նշանակություն ունեցող լոտ»,-ասել է գործակալության ներկայացուցիչ Բոբ Զաֆիանը: Լենոնի ձայնասկավառակը, որի վրա նա իր ինքնագիրն էր թողել Մարկ Չեփմենի համար, առանցքային հանցանշան է եղել 1980-ին երաժշտի մահվան հանգամանքների հետաքննության ժամանակ: Հանցագործը կորցրել էր ձայնասկավառակը ձերբակալության ժամանակ, իսկ հետո այն պատահաբար գտել էր անցորդներից մեկը և հանձնել ոստիկաններին: Երբ քննությունն ավարտվել է, ձայնասկավառակը վերադարձրել են այն գտած մարդուն՝ իրավապահների կատարած նշումներով և դատախազի շնորհակալական նամակի հետ միասին: 19 տարի անց ալբոմը վաճառվեց այդ փաստաթղթերի հետ միասին: Եվ մինչ օրս, ըստ աճուրդի կազմակերպիչների, ծրարի վրա տեսանելի են մարդասպանի մատնահետքերը՝ The Beatles-ի երաժշտի ինքնագրի մոտ՝ «Ջոն Լեննոն, 1980»: Ներկայիս սեփականատերը նույնպես որոշել է վաճառել ձայնասկավառակը: Ջոն Լենոնը բրիտանացի ռոք երաժիշտ է, երգիչ, բանաստեղծ, երգահան, նկարիչ, գրող։ «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը։ 1970-ին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։ Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնին սպանեց ԱՄՆ-ի քաղաքացի Մարկ Դևիդ Չեփմենը։ Մահվան օրը Լենոնը տալիս է վերջին հարցազրույցը ամերիկյան լրագրողներին, իսկ ժամը 22-ն անց 30 րոպեին, երբ Ջոնն ու Յոկոն մտնում էին իրենց տան կամարի տակ, վերադառնալով Hit Factory ձայնագրման ստուդիայից, Չեփմենը 5 անգամ կրակում է նրան թիկունքից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |