ՀՀ ԱԺ. Օրակարգում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին հարց չկա ու չի լինելու![]() 17 հուլիսի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու մասին հարց օրակարգում չկա: «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց՝ պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում», - ասել է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, գրում է Aysor.am-ը: «Հայաստանի բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում», - նշել է Բաբայանը: ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին ամրագրել ռուսերենի պաշտոնական կարգավիճակը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի հայկական վարորդական իրավունքները կարողանան ճանաչվել նաև ՌԴ տարածքում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նույնպես հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում: Ի թիվս այլ պատգամավորների՝ նա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Մոսկվայում և մասնակցել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |