Երևանի բազմաբնակարան շենքերի տարածքներից դուրս կբերվեն զվարճանքի օբյեկտները![]() 17 հուլիսի 2017 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը և համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ: «Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», - ընդգծել է Մարգարյանը: Հուլիսի 3-ի խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է չթույլատրված ժամերին հանգստի կազմակերպման և ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության առնչությամբ քաղաքացիների դժգոհություններին: «Դատելով մեր համաքաղաքացիներից պարբերաբար ստացվող բողոքներից և դժգոհություններից` ամռան ամիսներին ավելանում են տնտեսվարող սուբյեկտների կողմից բարձր երաժշտության չարաշահման դեպքերը: Եվ այս առումով մենք բավական անելիքներ ունենք: Համապատասխան բոլոր ծառայությունները պետք է խստորեն վերահսկեն, որ սահմանված նորմերը պահպանվեն, ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին: Այս հարցի կարգավորումը դարձրեք օրակարգային ու պահեք ամենօրյա հսկողության տակ»,- ընդգծել է Մարգարյանը: Կրադացեք նաև՝Քաղաքապետ. Ժամը 23:00-ից հետո հասարակական կարգը խախտողները կտուգանվեն ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |