Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ 278 դիտորդներ10 հունվարի 2008 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ բացվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան դոկոր Գերտ Արենսի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ողջունեց դեսպանին` կարեւորելով առաքելության իրականացումը Հայաստանի համար մեծ նշանակություն ներկայացնող ընտրություններում, եւ նշեց, որ այն կդառնա Հայաստանում ժողովրդավարության հաստատման իրական հավաստում: Դեսպան Արենսն իր կողմից շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար եւ նշեց, որ գործունեություն ծավալելիս իրենք փորձելու են առավելագույնս ապահովել թափանցելիությունը, ինչը լրացուցիչ վստահելիություն եւ օբյեկտիվություն է ապահովում իրենց գործունեությանն ու գնահատականներին: Նա նշեց, որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծ է եղել` Հայաստան ժամանելու են 28 երկարաժամկետ դիտորդ, ինչպես նաեւ ակնկալվում է 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցություն ԵԱՀԿ անդամ երկրներից: Հանդիպման ավարտին պրն. Օսկանյանը հաջողություն մաղթեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը եւ վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունն, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |