Մխիթարյանի գոլն ու փոխանցումը օգնել են ՄՅՈւ-ին հաղթել «Ռեալ Սոլթ Լեյքին»![]() 18 հուլիսի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է ամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյքին» 2:1 հաշվով խաղաշրջանի մեկնարկին նախորդող ստուգողական խաղում: Տան տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լուիս Սիլվան (23-րդ րոպե), «Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանը (29-րդ րոպե) և Ռոմելու Լուկակուն (38-րդ րոպե): 68-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց մանկունիացիների պաշտպան Անտոնիո Վալենսիան: Մխիթարյանը նաև գոլային փոխանցում է կատարել: Հանդիպումը տեղի է ունեցել «Սոլթ Լեյքի» Սենդի քաղաքում գտնվող «Ռիո Տինտո Սթեդիում» խաղադաշտում: Խաղը խոստանում էր հատկապես դիտարժան դառնալ հայ երկրպագուների համար, քանի որ ակնկալվում էր, որ դաշտում կհանդիպեն Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու հավաքականի նախկին խաղացող Յուրա Մովսիսյանը: Սակայն վնասվածքի պատճառով Մովսիսյանը չի մասնակցել խաղին: «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Մայք Պետկեն բացատրել է Մովսիսյանի բացակայությունը: «Լոս Անջելեսից վերադառնալուց հետո մենք 2 օր հանգիստ ունեինք, հետո վերսկսեցինք մարզումները: Առաջին մարզման ժամանակ Յուրան վնասվածք ստացավ և հիմա վերականգնվում է: Սպասում ենք նրա վերադարձին», -ասել է Պետկեն: Այս հանդիպումը երկրորդն էր մանկունիացիների համար ամերիկյան շրջագայության ընթացքում: Հուլիսի 16-ին կայացած առաջին հանդիպմանը Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթեց «Լոս Անջելես Գելաքսիին» 5:2 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |