ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ![]() 18 հուլիսի 2017 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի կողմից սեփական հրթիռային ծրագիրը զարգացնելու և «թշնամական գործունեության» պատճառով: Այդ մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյայի վրա հղումով: «Իրանը շարունակում է ամենամեծ սպառնալիքը մնալ ԱՄՆ շահերին և տարածաշրջանային կայունությանը», -ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, հայտնում է Ինտերֆաքսը: Նա նաև մատնանշել է պատժամիջոցների սահմանման պատճառները, այդ թվում «բալիստիկ հրթիռների զարգացման ու տարածման ծրագիրը, աջակցուրթյունն ահաբեկչությանն ու մասնակցությունը Սիրիայում կատարվող վայրագություններին»: Մինչդեռ Թրամփն ու կառավարական պաշտոնյաները խոստովանում են, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների վեցյակի հետ համաձայնագրի շրջանակում, որը ձեռք է բերվել 2015-ին: Այդ մասին ասվում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Կոնգրեսին ներկայացված զեկույցում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |