Ֆրանսիական ընկերությունը կաթնամթերքի արտադրություն կհիմնի Հայաստանում![]() 18 հուլիսի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - «Սոդիալ» ֆրանսիական ընկերությունը մտադիր է կաթնամթերքի արտադրություն հիմնել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը: Տոնի Զարեհ Բերգոն հայտնել է, որ այստեղ պատրաստված արտադրանքը կարտահանվի Հայաստանի արտահանման հիմնական թիրախային շուկաներ։ Նախարարի հետ գործարարը քննարկել է նեդրումային ծրագրի փուլերը։ Սուրեն Կարայանը հայտնել է, որ կառավարությունն արդյունավետ ներդրումային ծրագրերի դեպքում պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տրամադրելով աջակցության անհրաժեշտ գործիքակազմ։«Ձեր այս այցը և մեր երկխոսությունը վկայում են այն մասին, որ Փարիզում մեր ձեռք բերած պայմանավորվածությունները իրականություն են դառնում»,- նշել է նախարարը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը հանդիպումներ կկազմակերպի տարբեր գերատեսչությունների հետ՝ քննարկելու ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները։ Հանդիպումներ կլինեն նաև շահագրգիռ գործարար շրջանակների հետ։ «Սոդիալի» ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն նշել է, որ հիմնական նպատակը Հայաստանում կաթնամթերքի արտադրության հիմնումն ու զարգացումն է և հայկական կաթնամթերքի որակի բարելավումը։ «Մենք ուզում ենք արտահանել կաթնամթերքը՝ բարձրացնելով նաև Հայաստանի իմիջը և «Արտադրված է Հայաստանում պիտակը»։ Շնորհակալ եմ արդյունավետ հանդիպման և ջերմ ընդելունելության համար։ Մենք զգում ենք պետության աջակցությունը»,- նշել է նա։ Մարտին ՀՀ Նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Սուրեն Կարայանը և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդը հանդիպել էին տասնյակից ավելի գործարարների հետ, քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նրանց թվում էր նաև «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |