Ժորժ Քեփենեկյանը՝ Լիոնի քաղաքապետ

Ժորժ Քեփենեկյանը՝ Լիոնի քաղաքապետ

PanARMENIAN.Net - Լիոնի քաղաքապետ է ընտրվել Ժորժ Քեփենեկյանը: Նա կպաշտոնավարի մինչև 2020 թվականը:

Հուլիսի 17-ի երեկոյան Լիոնի քաղաքային խորհուրդը քաղաքապետի պաշտոնում է ընտրել 37-ամյա վիրաբույժ Քեփենեկյանին: Նա հաղթել է՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը, 49 քվե ստանալով 70 հնարավորից, հայտնում է «Նովոստի Արմենիան» mylion.fr-ի վրա հղումով:

Քեփենեկյանը 2008-ից ի վեր եղել է քաղաքապետի օգնականը մշակույթի և քաղաքացիների իրավունքների գծով, իսկ 2014-ից զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը՝ փոխարինելով Ժերար Կոլոմբին, որը ստանձնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---