ՄԻԵԴ-ը հրատապության կարգով է քննելու Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդների դիմումը![]() 18 հուլիսի 2017 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդների՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ներկայացրած բողոքները հրատապության կարգով քննության է առել: Ստրասբուրգում գտնվող եվրոպական դատարանը թուրքական կառավարությունից պաշտպանություն է պահանջել՝կապված քրդամետ կուսակցության առաջնորդների կալանավորման օրինականության հարցի հետ, գերմանական Deutsche Welle-ին հղումով գրում է Արցախպրեսը: ԺԴԿ անդամների անունից ՄԻԵԴ դիմում էր ներկայացվել մարտին ու ապրիլին: Դիմումների մեջ եվրոպական դատարանից պահանջել էին քննել հարցը հրատապության կարգով: ՄԻԵԴ-ը հավանություն է տվել այդ պահանջին: Կուսակցության առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի պատգամավորական անձեռնմխելիությունը 2016 թվականի մայիսին հանվել էր, իսկ նոյեմբերի 4-ին նրանք «հանցանք գործելու նպատակով խմբավորում հիմնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», «զինված հանցախմբի անդամ լինելու» և «հանցախմբի անունից հանցանք գործելու» հիմնավորումներով ձերբակալվել, ապա արդեն կալանավորվել էին: Ավելի ուշ Յուքսեքդաղը նաև զրկվել էր պատգամավորական մանդատից ու կուսակցության համանախագահությունից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |