Գիտնականներ. Սկանդինավյան սննդակարգն ամենաարդյունավետն է գլխուղեղի առողջության համար![]() 18 հուլիսի 2017 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ գլխուղեղի առողջության պահպանման համար ամենաարդյունավետը սկանդինավյան սննդակարգն է: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որին մասնակցել է 2223 մարդ, «վիկինգների սննդակարգով» սնվողները տարեց հասակում դեմենցիայով և Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու ավելի քիչ հավանականություն ունեին, քան մյուսները: Սկանդինավյան սննդակարգը ենթադրում է ձկի, բանջարեղենի, մրգի, բրնձի ու հավի օգտագործում, բացառում է կարտոֆիլի և արմատապտուղների, ինչպես նաև ռաֆինացված հատիկավորների օգտագործումը: Թույլատրվում է գինու չափավոր օգտագործում: Դեմենիցիան կամ ծերունական տկարամտությունն արևմտյան երկրներում կյանքի տևողության աճի տեմպերը կրճատող հիմնական գործոններից մեկն է: Սկանդինավյան սննդակարգից բացի գիտնականները խորհուրդ են տալիս հետևել նաև միջերկրածովյան սննդակարգին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |