Ոստիկանություն. Երևանի փողոցների գծանշումը լայն թափով է ընթանում![]() 18 հուլիսի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի փողոցների գծանշումներն իրականացվում են ասֆալտածածկի վերանորոգման աշխատանքներն ավարտված փողոցներում։ Ներկայումս փողոցների մեծ մասը վերանորոգված է, գծանշման աշխատանքներ են իրականացվում, PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանությունից: «Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ձմեռային ժամանակաշրջանի ընթացքում վնասված ծածկի վերանորոգման՝ մասնավորապես, փոստային նորոգման և ճաքալցման աշխատանքներ, որից որոշակի ժամանակ անց, բետոնի չորացումից հետո, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է գծանշման աշխատանքները։ Ներկայումս փողոցների մեծ մասը վերանորոգված է և ճանապարհային ոստիկանությունը լայն թափով իրականացնում է գծանշման աշխատանքները», - հայտնեցին ոստիկանությունից: 2017-ի հունիսի վերջում նկատվում էր, որԵրևանի մի շարք փողոցներում բացակայում են սպիտակ ճանապարհային գծանշանները, որոնք մաշվել կամ վերացել են ասֆալտապատման աշխատանքներից հետո: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |