Արցախի արդյունաբերությունը հունվար-մայիսին աճել է 43%-ով![]() 18 հուլիսի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հունվար-մայիս ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախի Հանրապետության արդյունաբերությունը աճել է 43%-ով: ԱՀ վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը նշում է, որ տարվա առաջին հինգ ամիսներին ամբողջ արդյունաբերության արտադրանքի ծավալը համադրելի գներով կազմել է ավելի քան 29 միլիոն դրամ, 2016-ի նույն ժամանակահատվածի ավելի քան 20 մլն-ի դիմաց, այսպիսով կազմելով 43% աճ, գրում է Aysor.am-ը: Ինչպես նշում է ծառայության նախագահը, առանձնացնելով ըստ ճյուղերի, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքը աճել է 71%-ով, մշակող արդյունաբերության արտադրանքը 6-% -ով և էլեկտրականության, գազի և լավորակ օդի մատակարարումը գրանցել է 13% աճ: Նրա խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակներից էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը գրանցել է փոքր աճ՝ 138.6 մլն կՎտ/ժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 137.1 մլն կՎտ/ժ-ի դիմաց, իսկ մետաղագործական խտանյութի արդյունաբերությունը կազմել է 21383 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 319% աճ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |