Փոխնախարար. 2025-ից ՀՀ-ն կկարողանա գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի սակագներով![]() 18 հուլիսի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - 2025-ին Հայաստանը կկարողանա գազ գնել ԵՏՄ-ում ավելի շահավետ ներքին սակագներով: Այդ մասին հուլիսի 18-ին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: Ըստ նրա, մինչև 2025թ. նախատեսվում է ավարտել ԵՏՄ եկրկների միջև գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման աշխատանքները: «Դրա շնորհիվ հայ գործարարները կկարողանան գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի գներով, ինչը թույլ կտա կրճատել էներգառեսուրսների վրա ծախսերն արտադրության ժամանակ և նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը: Դա թույլ կտա հայկական արտադրության ապրանքներն ավելի մրցունակ դարձնել ԵՏՄ շուկայում»,-ասել է Ազիզյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ միասնական շուկայի առկայությունը ենթադրում է շուկայական գների ձևավորում բորսայում սակարկությունների արդյունքում, որտեղ հայ գործարարները կկարողանան մասնակցել սակարկություններին և գազ գնել իրենց համար շահավետ գնով: Փոխնախարարը նշել է, որ դա թույլ կտա ավելի տրամաբանորեն ձևավորել գնագոյացման գործընթացը: «Ռուսական շուկայում գազի գները զգալիորեն տարբերվում են հայաստանյան գներից, ինչը հանգեցնում է շեղումների արտադրանքի մրցունակության տեսակետից: Հիմնական նպատակն է մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը», -ասել է Ազիզյանը: Ըստ նրա, դեռ հայտնի չէ, թե որքանով դա կազդի վերջնական սպառողի վրա, սակայն նա ենթադրել է, որ այդպիսի ազդեցություն կլինի: «Գնագոյացումն արդեն կիրականացվի ԵՏՄ ներքին շուկայական մեխանիզմների հիման վրա: Ակնկալում ենք, որ արդյունքում սակագները կնվազեն, սակայն բոլոր մեխանիզմները դեռ քննարկման փուլում են: Նախատեսվում է համակարգը գործարկել 2025-ից»,-ասել է Ազիզյանը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա ըստ փոխնախարարի, ազատականացումն ու միասնական շուկայի ձևավորումը թույլ կտա Հայաստանին արտահանել երկրում արտադրվող էլէլներգիան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |