Ըմբիշ Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում![]() 18 հուլիսի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն օրերս Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի: Բորանյանը 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել: Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին հայ ըմբիշներից մասնակցել է միայն Բորանյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Բորանյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը: Վարշամ Բորանյանը ծնվել է 1988-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ է, Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն: Photo` Armnoc ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |