Ղրիմի Սուդակի ամրոցում վերականգնողական աշխատանքների ժամանակ խաչքարի հատված է հայտնաբերվել![]() 18 հուլիսի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի թերակղզում գտնվող Սուդակի ամրոցում վերականգնողական աշխատանքների ժամանակ ի թիվս այլ գտածոների, որոնք պատկանում են տարբեր դարաշրջանների և մշակույթների, հայտնաբերվել է նաև հին հայկական խաչքարի հատված: Այդ մասին հայտնել է «Սուդակի ամրոց» թանգարան արգելոցի ավագ գիտաշխատող Վիտալի Զախարովը, որը մասնակցում է վերականգնողական աշխատանքներին: «Մինչ օրս գտածոներ են հայտնաբերվում, երբեմն իրենք իրենց: Վերջերս ամրոցի աշտարակներից մեկի մոտ ուժգին քամուց հետո հողի շերտի տակից դուրս եկավ հին հայկական խաչքարի մի հատված»,-ասել է գիտնականը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այժմ գիտնականները վերծանում են խաչքարի գրություններն ու որոշում են դրա պատրաստման տարեթիվը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2016-ին Ղրիմի Սուդակ բնակավայրի հարևանությամբ, Քիլիսա Կայա լեռան լանջին հայտնաբերված հինավուրց կառույցի հնագիտական պեղումների արդյունքում կարող է հայկական եկեղեցի հայտնաբերվել: Այդպիսի կարծիք է հայտնել տեղի բնակիչ, սիրողական մակարդակով հնագիտությամբ զբաղվող Խաչատուր Ղազարյանը: Սուդակի ամրոցը գտնվում է Սուդակ քաղաքում և կառուցվել է 14-րդ դարում ջենովացիների կողմից որպես հենակետ Սև ծովում: 11-14-րդ դարերում Ղրիմի հարավարևելյան և արևմտյան ծովափնյա վայրերում՝ Կաֆայում, Խերսոնեսում և Սուդակում, հայերը մշտական բնակություն էին հաստատել։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |