ԱԱ-ում 9-րդ տեղը զբաղեցրած ՀՀ ջրացատկորդները 5 օր էին մարզվել![]() 18 հուլիսի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը 9-րդն էին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը հայտնել է, որ նրանք նման արդյունքի հասել են մարզվելով շատ կարճ ընթացքում: «Կարելի է ասել, որ սա աննախադեպ արդյունք է։ Տղաներն ընդամենը հինգ օրվա մարզումներից հետո են հասել այս ցուցանիշին։ Վլադիմիր Հարությունյանի զույգը, եղբայրն է՝ Ազատ Հարությունյանը։ Ցավոք, Ազատը վնասվածքի պատճառով բաց է թողնում աշխարհի առաջնությունը։ Տղաները մի քանի ցատկ գերազանց կատարեցին, մի քանիսը՝ ոչ այնքան։ Կարող էին նաև երկու-երեք հորիզոնական բարձր լինել։ Բայց այդքան կարճ ժամանակահատվածում նման արդյունքից գոհ եմ»,- ասել է մարզիչը: Անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնության սինքրոն ցատկի եզրափակչում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |