ԵԱՀԿ-ն ազնիվ եւ արդար նախագահական ընտրությունների հույս ունի Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մտադիր է այցելել բոլոր 1923 ընտրատարածքները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է առաքելության ղեկավար, դեսպան Գեռտ-Հինրիխ Արենսը: «Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւելու են 28 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ, առաքելությունը կազմված է 11 հիմնական մասնագետներից»,- նշել է Արենսը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: «Մենք հուսով ենք, որ ընտրությունների հաջորդ օրը մեր առաքելությունը դրական նախնական գնահատական կտա: Իսկ վերջնական զեկույցը կներկայացվի ԵԱՀԿ նախագահական ընտրություններից երկու ամիս անց»,- ընդգծել է նա:



Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները կայանալու են փետրվարի 19-ին:
 Ուշագրավ
---