Շունը փրկել է օվկիանոսում խեղդվող եղնիկին (վիդեո) 19 հուլիսի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ոսկեգույն ռեթրիվերը փրկել է օվկիանոսում խեղդվող եղնիկին: Ինչպես պատմել է շան տերը՝ Մարկ Ֆրիլին, հուլիսի 16-ին նա, ինչպես սովորաբար, շանը զբոսանքի էր տարել և ոչ մի բան աղետ չէր գուշակում: Առավոտյան ժամը 8-ին Ֆիրլին իր շան հետ զբոսնելիս է եղել Լոնգ Այլենդում, օվկիանոսի ափին, երբ հանկարծ վերջինս նետվել է ջուրը՝ հաղթահարելով ալիքները: Ֆրիլին նկարահանել է իր շան սխրանքը՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է շունը ափ դուրս գալիս ինչ-որ խոշոր բան ատամներում սեղմած: Երբ շունը դուրս եկավ ափ, տղամարդը հասկացավ, որ Փոթորիկ անունով իր շունը եղնիկ է փրկել: Տեսանելի է նաև, թե ինչպես է շունը զգույշ ավազին դնում եղնիկին և նույնիսկ փորձում է մխիթարել՝ լիզելով նրան: Եղնիկը շատ հյուծված էր երևում, սակայն շնչում էր և կենդանի էր: Ֆրիլին շան հետ մնացել է եղնիկի մոտ մինչև որ եկել են անասնաբույժները: Մասնագետները հայտնել են, որ եղնիկի կյանքին ոչինչ չի սպառնում և նա շուտով կապաքինվի: Ֆրիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը հաշված ժամերում տարածվել է համացանցում՝ ավելի քան 1 մլն դիտում և 30.000 վերահրապարակում ապահովելով տեղադրումից հետո 24 ժամվա ընթացքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |