Ամերիկացի լրագրողը մարտի է կանչել Պուտինին՝ նրա «հաջողությունները մարտարվեստում խարդախություն» համարելով19 հուլիսի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության հարցերին նվիրված Lawfare բլոգի խմբագիր Բենջամին Ուիթսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողությունները մարտարվեստում «խարդախություն» են, գրում է Gazeta.ru-ն The Washington Post-ի վրա հղումով: Ուիթսի կարծիքով, Պուտինը հաղթել է «կեղծ» մենամարտերում, իսկ ՌԴ նախագահի հակառակորդները միտումնավոր են պարտվել նրան: Լրագրողը նշել է նաև, որ Պուտինի մրցակիցները չափազանց հեշտ են ընկնում նրա հարվածներից հետո: «Նա մենամարտում է միայն այն մարդկանց հետ, որոնք իր իշխանության տակ են և նրանք բոլորը վայր են ընկնում նրա համար»,-ասել է Ուիթսը: Lawfare բլոգի խմբագիրը մենամարտի է կանչել Պուտինին և կարծում է, որ ՌԴ նախագահը պետք է ընդունի մարտահրավերը: Ուիթսը թաեքվոնդոյի և հայկիդոյի սև գոտիներ ունի: Իր հերթին Պուտինը սև գոտի ունի թաեքվոնդոյից, ինչպես նաև ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |