Երևանում մեքենա կայանելու համար կվճարվի ոչ թե 50%, այլ 2 դրամ ավել գումար![]() 19 հուլիսի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով ու 1 ժամով մեքենան կայանելու համար նախատեսված վճարը կթանկանա 2 դրամով՝ SMS-ի գանձման վճարի չափով: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային կապի օպերատորների հետ: Օգոստոսի 1-ից պետք է թանկանար Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով մեքենան կայանելու համար նախատեսված գինը: 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս վարորդների հեռախոսահամարի հաշվից պետք է գանձվեր 748 դրամ գումար՝ ներկայից 500-ի փոխարեն: Այս մասին էր հայտնել Parking city service ընկերությունը: Նշվածից 500 դրամը պիտի գանձվեր ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ որպես միջնորդավճար, 123.4 դրամը՝ որպես ԱԱՀ: 1045 համարին ուղարկվող SMS-ը ևս պիտի թանկանար շուրջ 50%-ով՝ 100 դրամից 149 դրամ դառնալով: Փաստացի, չի գանձվի ԱԱՀ-ն ու միջնորդավճարը: «Ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 ՀՀ դրամ արտոնյալ վճար։ Միաժամանակ մենք շարունակելու ենք խրախուսել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով վճարումների իրականացումը», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |