ԻՊ գրոհայիններն ականապատել են սիրիական Ռասաֆայի պատմական հուշարձանները19 հուլիսի 2017 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայիններն ականապատել են սիրիական Ռասաֆա ուրվական քաղաքի պատմական հուշարձանները, որի նշանակությունը համարժեք է Պալմիրային: Այդ մասին հայտարարել է թանգարան քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Աբդուլ Վիթարը: «Դեռ 2 շաբաթ առաջ քաղաքը ԻՊ գրոհայինների ձեռքում էր, Սիրիայի կառավարական բանակի մարտիկները ռուսական օդուժի օգնությամբ աշխարհին վերադարձրեցին այդ հին քաղաքը, որը ավելի քան 1500 տարեկան է»,-ասել է նա: Նա նշել է, որ նահանջող գրոհայիններն ականապատել են քաղաքի պատմական հուշարձանների մեծ մասը՝ քաղաքի դարպասները, միջնաբերդը, Սբ Սերգիի մայր տաճարը, ջրի համար նախատեսված անտիկ դարաշրջանի կառույցները, ամրոցի պատն ու աշտարակները, այդ ամենն այժմ ականապատված է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պատերազմից առաջ քաղաքը Ռաքքա գավառի ուխտագնացության կենտրոնն էր՝ ըստ ավանդազրույցի, հենց այստեղ է գլխատվել հռոմեացի լեգիոներ քրիստոնյա Սերգիյը, որը սուրբ է համարվում ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում: Թանգարան քաղաքի գնդակոծության վտանգ մինչ օրս կա՝ սիրիական բանակի ր ապստամբների շփման գիծն անցնում է 25 կմ հեռավորության վրա, սակայն պատմաբանը վստահ է, որ հնագետներն ու գիտնականները կկարողանան Ռասաֆա այցելել ձմռանը՝ սակրավորները կսկսեն ականազերծել քրիստոնեական սրբություններն արդեն առաջիկայում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՆ․ Աղետի գոտում խմելու ջրի մեջ ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել Հեղեղումից մինչ օրս խմելու ջրից 280 նմուշառում է կատարել Փաշինյանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին․ Ռազմավարական երկխոսության ամուր հիմք է ստեղծվել Նա նշել է, որ ՀՀ–ն պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ Գալուզին․ ՀՀ–ն սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից ԱԳՆ–ի և ՊՆ-ի գծով Նա նշել է, որ 2023–ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպում չի եղել ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել |