Ֆրեզնոյում Սարոյանի տուն-թանգարանը կբացվի 2018-ի օգոստոսի 31-ին![]() 19 հուլիսի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում մեկնարկել են ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքերը: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակին: Հիմնադրամը գրողի տունը ձեռք էր բերել 2016 թ. և մոտ մեկ տարի զբաղվում էր Վ. Սարոյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, հետազոտություն էր անցկացնում ու հավաքագրում նյութեր նրա մասին, ինչպես նաև «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ համատեղ զբաղվում էր տուն-թանգարանի կոնցեպտի մշակմամաբ: 2015-ին հայտարարվել էր, որ տունը մայիսին հանվելու է աճուրդի: Աշխատանքները սկսվել են տան էքստերերի վերականգնումից, իսկ Ֆրեզնոյի քաղքապետարանի հետ համապատասխան համաձայնությունները ձեռք բերելուց հետո սկիզբ կդրվի նաև տան ինտերերի ձևավորման աշխատանքներին: Կարդացեք նաև՝ Սարոյանն ընդդեմ Հեմինգուեյի. Նույն դարաշրջանի երկու գրողի դիմակայությունը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |