ՀՀ մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում![]() 19 հուլիսի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցումներն անցկացվել են պատանիների (Մ 18 տարեկան) և մեծահասակների տարիքային խմբերում: Երկու խմբի արդյունքների հանրագումարով էլ խաղարկվել է 12 երկրի միջև թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի և Վրաստանի թմերին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանից մրցումներին մասնակցել են ընդամենը 9 մարզիկ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում: Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ): Արթուր Ավետիսյան (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր): Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) և Նարբե Հակոբյանը (օղակներ): Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է արդյունքներից. «Մրցաշարը ցույց տվեց, որ լավ սերունդ է աճում»,- ՀԱՕԿ-ին ասել է մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |