Արցախում կխթանեն նռան և մեղրի արտադրության ծավալների աճը![]() 19 հուլիսի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Արցախում կխթանեն նռան և մեղրի արտադրության ծավալների աճը և կզբաղվեն որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ: Այդ ծրագրերն են ներկայացվել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանիու Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակության հանդիպմանը, որտեղ քննարկել է արցախյան ընկերություններին ներդրումային և արտահանման հարցերում աջակցելու հարցը: Վարչապետը ողջունել է հիմնադրամի պատրաստակամությունը արցախյան ընկերություններին ներդրումային և արտահանման հարցերում աջակցելու գործում: Նա կարևորել է կառույցի հետ ԱՀ համապատասխան մարմինների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման և փորձի փոխանակման նպատակով: Արայիկ Հարությունյանն առաջարկել է, արտահանման արդյունավետությունը բարձրացնելու և համապատասխան ծավալներ ապահովելու համար, զբաղվել նաև որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ, որպեսզի մի քանի ընկերություններ հնարավորություն ունենան միևնույն ապրանքանիշի տակ արտադրանք թողարկել: «Կարծում եմ՝ նման հնարավորության դեպքում վերամշակող ընկերությունները կարող են ավելի արդյունավետ աշխատել, քանի որ առանձին-առանձին հաճախ դժվարանում են արտահանման համար ապահովել պահանջվող մեծ ծավալները»,- ասել է վարչապետը, հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Հարությունյանն ուշադրություն է հրավիրել նաև կառավարության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ նոր ծրագրեր են մշակվում Արցախում նռան և մեղրի արտադրության ծավալների մեծացումը խթանելու ուղղությամբ: Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ կատարված գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ տեղական կլիման և բուսածածկն ապահովում են նշված երկու ապրանքների որակյալ արտադրությունը: Արմեն Ավակ Ավակյանը վարչապետին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտադրելով, որ ներկայումս հիմնադրամն իր աջակցության ծրագրերում ընդգրկում է արտահանման ուղղվածություն ունեցող արցախյան ընկերություններին: Նրա խոսքով՝ արդեն որոշ կազմակերպություններ ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում և գործարար համաժողովներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել արցախյան ընկերությունների համար: Անդրադառնալով հանդիպման ընթացքում վարչապետի կողմից արված առաջարկություններին՝ ՀԶՀ ղեկավարը նշել է, որ պատրաստ են գործնական քայլերի վերածել դրանք, քանի որ դրանք իսկապես կարող են լուրջ խթան հանդիսանալ փոքր ընկերությունների զարգացմանը: Արմեն Ավակ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել և խորացնել տեղի արտադրողների և Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հետ համագործակցությունը՝ փորձի փոխանակման և փոխօգնության նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |