Գիգզ. Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, Մխիթարյանը ստիպված կլինի ավելացնել ջանքերը![]() 19 հուլիսի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը հայտարարել է, որ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի հնարավոր տրանսֆերը կխթանի մրցակցությունը անգլիական թիմում «Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, Հենրիխ Մխիթարյանը, Մարկուս Ռեշֆորդը և Անտոնի Մարտիալը ստիպված կլինեն ավելացնել ջանքերը: Կմեծանա մրցակցությունը»,-ասել է Գիգզը: Ինչ վերաբերում է Ռոմելու Լուկակուին, Գիգզն ասել է, որ վերջինս միշտ ճնշման է ենթարկվելու: «Մանչեսթեր Յունայթեդում» դու մշտապես պետք է ապացուցես, որ արժանի ես լինել մեկնարկային կազմում»,-ասել է Գիգզը, հայտնում է Dailymail-ը Sky Sports-ի վրա հղումով: Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Պերիշիչի տրանսֆերի շուրջ, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |