Բյուրականում նախատեսվում է թանգարան և աստղացուցարան կառուցել![]() 19 հուլիսի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Բյուրականի աստղադիտարանում նախատեսվում է գիտակրթական կենտրոն ստեղծել, որի գործունեությունը հիմնված կլինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտության ուսուցման գաղափարի վրա։ Հուլիսի 19-ին ՀՀ նախագահն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման և երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաև զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում: Բյուրականի աստղադիտարանի ճանաչողական դերի ամրապնդման, ինչպես նաև դպրոցականներին, ուսանողներին և այլ այցելուների, այդ թվում՝ օտարերկրյա հյուրերին Հայաստանի գիտական արժեքները ցուցադրելու նպատակով աստղադիտարանը ծրագրում է ստեղծել նաև այցելությունների կենտրոն, որի կազմում կկառուցվի աստղագիտության պատմության թանգարան, աստղացուցարան (պլանետարիում), հանրային դասախոսությունների սրահ, կբարեկարգվեն աստղադիտակ տանող ճանապարհը և հարակից տարածքները։ Հանրապետության նախագահը աստղադիտարանի ղեկավարության և ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է ներկայացված առաջարկների իրականացման հնարավորությունները, առաջնահերթությունները, խնդիրները, ինչպես նաև նախանշված նպատակներին հասնելու համար հնարավոր այլ տարբերակներ: Նախագահի այցի ժամանակ քննարկվել են նաև աստղադիտարանի կողմից Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի և նրա կանոնակարգի փոփոխման մասին առաջարկությունները, որոնք նպատակ ունեն մրցանակը դարձնել Հայաստանի համար է՛լ ավելի օգտակար և արդյունավետ: Մրցանակի առաջարկվող ձևափոխությունը, ըստ այն ներկայացնողների, մեծապես կնպաստի Հայաստանում աստղագիտական հետազոտություններին, ինչպես նաև հայ գիտնականներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն ինտեգրվել միջազգային աստղագիտական հանրությանը, ուսանողների և աշակերտների շրջանում կմեծացնի աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։ Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տուն ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |