Լոքյան. Մարզերին տրվող ֆինանսների 70%-ն ուղղվելու է տնտեսության զարգացման ծրագրերին19 հուլիսի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար: «Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին, որը պետք է ապահովի ՀՆԱ: Իսկ 30 տոկոսը սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներին: Այս հարաբերակցությունն է ֆիքսել պետությունը, կառավարությունը, որով և մենք առաջնորդվելու ենք»,-ասել է Լոքյանը, տեղեկացնելով, որ մինչև սեպտեմբեր սկսելու են արդեն գործառնական ծրագրերի քննարկումները: Նախարարը հայտարարել է, որ տարածքային զարգացումը արդյունավետ չի կարող լինել, եթե տեղական դերակատարները` հատկապես համայնքները չակտիվանան: Համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև տարածքային զարգացման և համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |