ՀՀ 3 մարմնամարզիկ կմասնակցի Մոնրեալի աշխարհի առաջնությանը![]() 19 հուլիսի 2017 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-ից 8-ը հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ նշված երեք մարզիկը, մինչ այդ կմեկնեն Փարիզ, որտեղ սեպտեմբերի 16-17-ը կանցկացվի աշխարհի Գավաթի խաղարկության փուլը, այնուհետև Ֆրանսիայի և Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն: «Խոշոր միջազգային մեկնարկներից նշեմ ևս երկուսը: Ժորա Սմբատյանը հուլիսի 22-ից 30-ը Գյոռ քաղաքում կմասնակցի Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արմեն Պետրոսյանը Հայաստանը կներկայացնեն օգոստոսի 19-ից 30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կայանալիք ամառային ունիվերսիադայում»,- ասել է Սերոբյանը: Կարդացեք նաև՝ ՀՀ մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |