Էրեբունի հնավայրի տարածքում հում աղյուս են պատրաստել![]() 19 հուլիսի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակում CRAterre-ի (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը և զարգացումը Հայաստանում» ծրագրով հուլիսի 19-ից 30-ը Էրեբունի հնավայրում անց են կացվում հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրրքվող այլ մասնագետներ: Գործնական աշխատանքներն իրականացվում են Ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ: Նշված աշխատանքների վերաբերյալ 2016թ. հունիսին Էրեբունի հնավայրում կազմակերպվել են գործնական դասընթացներ: 1993թ.-ից ի վեր համագործակցելով ֆրանսիացի ճարտարապետների, հնագետների, հետազոտողների հետ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահ Գ.Գյուրջյանը դիմել է հողաշեն կառույցներով զբաղվող ֆրանսիացի փորձագետների CRAterre-ից /Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն/ և ENSAL-ից /Լիոնի ազգային ճարտարապետության բարձրագույն դպրոց/, որպեսզի փորձեն Հայաստանի հողաշեն հնավայրերի և տեղական կավաշեն ժառանգության պահպանման և արժևորման համար համատեղ լուծումներ գտնել: Օվերն-Ռոն-Ալպի և Հայաստանի միջև համագործակցությունը ստեղծվել է դեռևս 2013թ., որի զարգացմանը նպաստել է 2014թ. ապրիլին տարբեր փորձագետներից բաղկացած ասոցիացիայի ձևավորումը: Օվերն-Ռոն-Ալպի և «Հողի ժառանգությունը և զարգացումը Հայաստանում» ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ CRAterre-ի միջև 2014-2015թթ. ֆինանսական աջակցության պայմանագրեր են ստորագրվել: Այդ աջակցության շրջանակում 2014թ. մայիսի 26-28-ը 3 հայ փորձագետներ մասնակցել են Գրենոբլում կազմակերպված «Հողի ճարտարապետության կոնսերվացիան հնավայրերում. Նոր փորձը և հեռանկարները» խորագրով միջազգային սեմինարին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |