Շարմազանովը՝ Չավուշօղլուին. Անկարան անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում![]() 20 հուլիսի 2017 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, լինելով մի պետություն, որը բացահայտ աջակցել ու աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանն, անելիք չունի արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը հայկական ուժերն Արցախից դուրս բերելու վերաբերյալ: «Արցախյան զինուժը եղել և մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Էդուարդ Շարմազանովը զավեշտալի է որակել այն, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: «Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից», - նշել է Շարմազանովը։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են հարաբերություններն ու այժմ աշխատում են տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ: «Մենք հաղթահարել ենք մեր տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Այսօր մեր հարաբերությունները վերականգնվել են և մենք գործակցում ենք տարածաշրջանի մի շարք խնդիրների կարգավորման հարցում»,-ասել էր նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |