2017-ի աշնանը 2 նոր գիրք լույս կտեսնի Հարի Փոթերի աշխարհի մասին![]() 20 հուլիսի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - 2017-ի աշնանը 2 նոր գիրք լույս կտեսնի Հարի Փոթերի աշխարհի մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը, գրում է «Կոմերսանտը»: Բրիտանական Bloomsbury հրատարակչությունը նվիրում է գրքերը Ջոան Ռոուլինգի 1997թ. «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը» վեպի հրատարակման 20-ամյակին: «Մոգության պատմությունը» ցուցահանդեսը կբացվի Բրիտանական գրադարանում հոկտեմբերին և կգործի մինչև 2018-ի փետրվարը: Առաջին գիրքը՝ «Հարի Փոթեր. Հրաշագործության պատմությունը ցուցահանդեսի գիրք», նվիրված կլինի Հոգվարթս հրաշագործության դպրոցի պատմությանը և այնտեղ ուսումնասիրվող առարկաներին: «Հարի Փոթեր. Ճամփորդություն հրաշագործության պատմության միջով» գիրքը կպատմի վաղեմի շրջանների կախարդության, ալքիմիայի և ռնգեղջյուրների մասին: Բացի այդ Փոթերի մասին վեպերի սիրահարները կկարողանան գնել «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» գրքի պատկերազարդ հրատարակությունը: 2016-ին լույս տեսավ Հարի Փոթերի մասին 8-րդ գիրքը՝ «Հարի Փոթերն ու անիծված երեխան»: 1997-2007թթ. Ռոուլինգը 7 գիրք է գրել պատանի հրաշագործի մասին որոնք հրատարակվել են 77 լեզվով՝ համալրելով համաշխարհային բեսթսելերների ցանկը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |