Մոսկվայի «Արարատը» ջախջախել է «Զորկիին» ՊՖԼ առաջին խաղում![]() 20 հուլիսի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի «Կենտրոն» գոտու առաջնության առաջին փուլում Մոսկվայի «Արարատը» հուլիսի 19-ին արտագնա խաղում ջախջախել է «Զորկիին» 3:0 հաշվով: Կրկնակի գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն: «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն կրկնակի գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Արարատի» կազմում առաջին պաշտոնական խաղում, հայտնում է ՌԲԿ-ն: Պավլյուչենկոն երկու գոլ էլ խփել է առաջին խաղակեսում՝ 23-րդ րոպեին և 40-րդ րոպեին, իրացնելով 11-մետրանոցը: Հանդիպման սկզբում հաշիվը բացել է Գրոզնիի «Թերեկի», «Ռոստովի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին կիսապաշտպան Իգոր Լեբեդենկոն: 2017-ի մարտին Մոսկվայում հիմնվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը ելույթ է ունենալու ՌԴ առաջնությունում երկրորդ դիվիզիոնի թիմերի թվում: Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ մոսկովյան «Արարատը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |