ՀՀ-ն տիեզերագնացներին օգնություն կցուցաբերի՝ աղետի դեպքում![]() 20 հուլիսի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ի նիստում նախատեսում է վավերացնել 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին կառավարության օրինագծով կարևորվում է «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, որով կոչ է արվում պատահարի, աղետի կամ արտակարգ վայրէջքի դեպքում տիեզերագնացներին ցուցաբերել ցանկացած հնարավոր աջակցություն ու ապահովել տիեզերագնացների շուտափույթ և ապահով վերադարձը, ինչպես նաև տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձը: Համաձայն պայմանագրի՝ յուրաքանչյուր պայմանավորվող կողմ, որը տեղեկություն է ստանում, կամ երբ պարզում է, որ տիեզերանավի անձնակազմը վթարի է ենթարկվել կամ բախվել է աղետային իրավիճակի կամ արտակարգ կամ չնախատեսված վայրէջք է կատարել իր իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհապաղ` - տեղեկացնում է տիեզերք արձակող մարմնին կամ, եթե չի կարող պարզել, թե ով է տիեզերք արձակող մարմինը, և անհապաղ կապ հաստատել նրա հետ, իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով հրապարակային հայտարարություն է անում. - տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով անմիջապես պետք է տարածի այդ տեղեկությունը: Պայմանագրով՝ մասնավորապես, եթե տեղեկություն է ստացվում կամ պարզվում է, որ տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարել միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, ապա անհրաժեշտության դեպքում այն պայմանավորվող կողմերը, որոնք ունեն նման հնարավորություն, պետք է աջակցություն ցուցաբերեն այդ անձնակազմի համար որոնողական և փրկարարական աշխատանքներում՝ նրանց անհապաղ փրկելն ապահովելու համար: Կողմերը տեղեկացնում են տիեզերք արձակող մարմնին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին իրենց ձեռնարկած քայլերի և դրանց արդյունքների մասին: Եթե պատահարի, աղետի, արտակարգ կամ չնախատեսված վայրէջքի հետևան-քով տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարում պայմանավորվող կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում, ապա նա անհապաղ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը` նրանց փրկելու համար, և ցուցաբերում է ցանկացած անհրաժեշտ աջակցություն: Համաձայնագիրը բաց է բոլոր պետությունների ստորագրման համար: Ցանկացած պետություն, որը չի ստորագրում սույն Համաձայնագիրը նախքան դրա` հոդվածի 3–րդ պարբերության համաձայն ուժի մեջ մտնելը, կարող է միանալ ցանկացած ժամանակ: Կարդացեք նաև՝ ՀՀ-ն կօգտագործի Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |