Բեթղեհեմում Ջորջ Բուշին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին12 հունվարի 2008 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Բեթղեհեմի Սուրբ Ծննդոց տաճարում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին: Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ բանակցություններն ավարտելուց հետո նախագահ Ջորջ Բուշը այցելել է Սուրբ Ծննդոց տաճարը Բեթղեհեմում եւ հանդիպել է Երուսաղեմի Հայոց թեմի առաջնորդ Արիս Շիրվանյանին: Հանդիպման ընթացքում հայ արքեպիսկոպոսը բարձրացրել է անցյալ դարասկզբում Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հարցը:Ինչպես հայտնի է, Սուրբ Ծննդոց տաճարը Բեթղեհեմում երեք մասի է բաժանված` Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ), Հռոմի Կաթոլիկ եւ Հույն Ուղղափառ: Ընդունելով Բուշին ՀԱԵ անունից, արքեպիսկոպոս Շիրվանյանը հիշեցրել է նախագահին, որ հայերը աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Նա խնդրել է Սպիտակ տան ղեկավարին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Դրան Բուշը պատասխանել է, որ խոսել է այդ հարցով Թուրքիայի նախագահի հետ եւ մտածում է այդ ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հունվարի 9-ին Ջորջ Բուշն սկսել է իր մերձավորարեւելյան ուղեւորությունը: Իսրայելից Բուշը մեկնել է Քուվեյթ: Այցելությունների ծրագրում են Բահրեյնը, Միավորված Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |