ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահներին չի առաջարկվել հանդիպել Մոսկվայում![]() 20 հուլիսի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հաղորդագրություններն այն մասին, թե ՌԴ-ն իբր առաջարկել է Մոսկվայում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինը: Նա ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ում ուշադրություն են դարձրել «Մոսկվան կազմակերպում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը» վերնագրով հոդվածին «Իզվեստիա» թերթում: «Հարկ է նշել հրապարակման մեջ առկա անճշտությունները, որտեղ ՌԴ ԱԳՆ վրա հղումով ասվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնք իբր կայացել են Մաուերբախում ԵԱՀԿ ԱԳՆ ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում, առաջարկվել է այդպիսի հանդիպում կազմակերպել Մոսկվայում», գրում է ՏԱՍՍ-ը: «Դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Կոժինը: «Ոչ բոլոր վերոնշյալ նախարարներն են այդ ժամանակ եղել Ավստրիայում: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այդ օրը հանդիպում էին Բրյուսելում: Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի կողմից: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև եռյակի միջնորդական դերն ու նրա առաջարկը՝ մինչև տարեվերջ կազմակերպել հերթական հայ-ադրբեջանական գագաթնաժողովը, որի անցկացման վայրն առարկայորեն չի քննարկվել»: Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովիհանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել են նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Ընթերցեք նաև. Նալբանդյանը Մամեդյարովի հետ հանդիպմանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |