Մերկելն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հանդեպ միջոցների խստացումը![]() 20 հուլիսի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ կողմից ներկայացված միջոցները Թուրքիայի հարցում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են ու պարտադիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հուլիսի 20-ին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն կվերանայի Անկարայի հանդեպ տնտեսական քաղաքականությունը, վարկային ու ներդրումային նախագծերը Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալության պատճառով: Գերատեսչությունը նաև խստացրել է Գերմանիայի քաղաքացիների համար Թուրքիա այցելությունների խորհուրդները: «Գերմանիայի ԱԳ նախարարի կողմից ներկայացված միջոցները Թուրքիայի հանդեպ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են ու պարտադիր»,-մեջբերում է Մերկելի խոսքը ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը Twitter-ի իր միկրոբլոգում: Հուլիսի 18-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին և ևս 5 իրավապաշտպանի ձերբակալելու մասին, որոնց թվում կա նաև Գերմանիայի քաղաքացի՝ Պետեր Շտոյդտները: ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զայբերտը հայտարարեց, որ կառավարությունն իր համերաշխությունն է հայտնում գերմանացի իրավապաշտպանին: ԳԴՀ ԱԳՆ-ն պահանջեց Անկարայից անհապաղ ազատ արձակել նրան՝ անհեթեթ անվանելով նրա դեմ մեղադրանքները, ինչպես նաև նրա ձերբակալության կապակցությամբ հետ կանչեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանին բացատրությունների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |