Հանրաքվեի արդյունքները չեն ազդի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վրա12 հունվարի 2008 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցով հանրաքվեի արդյունքները դժվար թե արագացնեն Հյուսիսատլանտյան Դաշինքին այդ երկրի անդամակցության գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի եւ Թուրքիայի հարցերով գլխավոր տնօրեն Մեթյու Բրայզան: «Իհարկե, պետության բնակչության կարծիքը միշտ հաշվի է առնվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կարգավորելիս, սակայն անդամակցությունը առաջին հերթին կախված է ՆԱՏՕ-ի չափանիշները կատարելու հաջողություններից»,- հայտարարել է նա, գրում է Gazeta.ru-ն:Իր հերթին, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը ընդգծել է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեծ մասամբ կախված է Սահակաշվիլիից: «Եթե նա հետեւի իրավական պետության սկզբունքներին, չխոչընդոտի դատարանի կողմից ընտրությունների արդյունքների վերանայմանը եւ ընդդիմության հնարավոր ցույցերին, ապա ԱՄՆ-ն կաջակցեն Վրաստանին ՆԱՏՕ-ի ճանապարհին: Իսկ եթե Սահակաշվիլին շարունակի նույն միջոցները օգտագործել, ինչ եւ վերջին ամիսներին, ապա նա կլքի Բուխարեստի գագաթնաժողովը դատարկ ձեռքերով»,- ասել է Ֆրիդը: Հունվարի 5-ի հանրաքվեին Վրաստանի ընտրազանգվածի 72,5 տոկոսը պաշտպանել են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության գաղափարը եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2008 թվականի գարնանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին Նա նշել է, որ առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը |