Հայաստանում կփոխվի խաղատներ բացելու լիցենզիայի տրամադրման կարգը20 հուլիսի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կփոխվիխաղատներբացելու լիցենզիայի տրամադրման կարգը: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում ասել է, որ ըստ գործող օրենքի, եթե տնտեսվարողը 40 մլրդ դրամ և ավելի ներդրում է կատարում, նա կարող է դիմել և լիցենզիա ստանալ շահումով խաղ կազմակերպելու համար, հայտնում է ԱՌԿԱ-ն: Սակայն, ըստ նախարարի, օրենքով չի կանոնակարգվում այն դեպքը, երբ որպես ներդրող է հանդես գալիս 2 կամ ավելի ընկերություն: «Մենք առաջարկում ենք վերանայել օրենսդրական նորմերը, որոնց համաձայն, եթե 2 կամ ավելի ներդրող համապատասխանում է պահանջներին և ծրագիր է ներկայացնում կառավարություն, հավանություն ստանալու դեպքում, իրավունք կունենա խաղատուն բացել կամ շահումով խաղ կազմակերպել դրանցից մեկի անունով՝ մյուս համաներդրողների համաձայնությամբ»,-ասել է Արամյանը: «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո խաղատները կարող են գործել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում:Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |