Իսպանիայում արտաշիրիմել են Սալվադոր Դալիի աճյունը21 հուլիսի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Ֆիգերաս քաղաքում արտաշիրիմել են իսպանացի հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունը: Ինչպես ասվել է Կատալոնիայի բարձր դատարանում, Դալիի կենսաբանական մասունքները հաջողությամբ հեռացվել են դամբարանից նրա մահից 27 տարի անց: Դալին հուղարկավորվել է 1989-ին իր հիշատակին նվիրված թանգարանում գտնվող դամբարանում, նրա մարմինը զմռսվել է: ԴՆԹ թեստը պետք է պարզի արյունակցական կապի առկայությունը նկարչի և Պիլար Աբել Մարտինեսի միջև, որը իրեն Դալիի ապօրինի դուստրն է համարում: Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ փորձաքննության համար Դալիի զմռսված մարմնից կվերցնեն 4 ատամ, և երկար ոսկրի ոսկրածուծը: Հատկանշական է, որ Դալիի բեղերը պահպանել են տեսնք ու ձևը: Այդ մասին պատմել են դատաբժշկական փորձագետները՝ հրաշք անվանելով դա: Սկզբնական փուլում փորձագետները պետք է որոշեն, թե ինչ վիճակում է գտնվում Դալիի կենսաբանական նյութը, քանի որ այն կարող էր քայքայվել զմռսումից հետո: Նկարչի ԴՆԹ նմուշները կուղարկվեն Մադրիդի դատաբժշկական լաբորատորիա, որտեղ մոտ 2 շաբաթ կենթարկվեն փորձաքննության: 59-ամյա Պիլար Աբելը պահանջել է իրեն նկարչի դուստրը ճանաչել: Կինը դատական գործը բացել էր դեռ 2015-ի մարտին: Նա պնդում է, որ իր մայրը՝ Անտոնիա Մարտինես դե Արոն, 1955-ին սիրային կապի մեջ է եղել Դալիի հետ՝ բնակվելով գյուղում, որտեղ հարևանների երեխաների դայակն էր:Եթե Դալիի հայրությունը հաստատվի, Աբելը կկարողանա կրել Դալի ազգանունն ու կստանա նկարչի աշխատանքները տնօրինելու իրավունքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |