Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թվականի ամառվանից ոչ շուտ14 հունվարի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերից ոչ շուտ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հեռահաղորդակցությունների վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն հաստատել է մրցութային հանձնաժողովի կազմն ու նրա աշխատանքի կարգը: «Մրցութային հանձնաժողովն արդեն մոտակա ժամանակներս առաջին նիստերը կգումարի, մնացած հարցերը կախված կլինեն հանձնաժողովի աշխատանքի գործընթացից»,-ասել է Գեւորգյանը: Ընդ որում նա նշել է, որ ըստ միջոցառումների ժամանակացույցի մրցույթը նախատեսվում է ավարտել 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերին եւ ամփոփել արդյունքները, սակայն ժամկետը կարող է երկարացվել ըստ հանձնաժողովի առաջարկության: Ըստ Գ.Գեւորգյանի, Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը դեռեւս պաշտոնական տեղեկություններ չունի շահագրգիռ ընկերությունների ցուցաբերած հետաքրքրության եւ հայտերի մասին: «Սակայն կարծում եմ, որ հետաքրությունը մեծ եւ լուրջ է լինելու»,-ասել է Գեւորգյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, երրորդ օպերատորին լիցենզիա տրամադրելու հայտերը կընդունվեն 2008 թվականի մայիսի 1-ից 90 օրվա ընթացքում, որից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները: Սակայն ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, որը գլխավորում է մրցութային հանձնաժողովը, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թ. հունիսի 30-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |