Choco Fest 2017 շոկոլադի փառատոնը Երևանում՝ հուլիսի 22-ին21 հուլիսի 2017 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի կունենա շոկոլադի ամենամյա Choco Fest փառատոնը: Էքսպո-փառատոնը շոկոլադի սիրահարների համար կազմակերպում է երևանյան The LOFT ակումբը: Փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացող հայաստանյան արտադրողներն ու ներմուծողները: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել միջոցառման կազմակերպիչները, մասնակցության հայտ է ներկայացրել շոկոլադ արտադրող մոտ 10 հայկական ընկերություն: Փառատոնի ընթացքում մասնակիցները կկարողանան տեղական արտադրության շոկոլադ փորձել և գնել, իսկ հատուկ CHOCOlab «լաբորատորիայում» ինքնուրույն շոկոլադ պատրաստել: Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին ներկայացնել իրենց արտադրած շոկոլադը լայն հանրությանը, ավելացնել սպառողների քանակը, գովազդել ընկերությունը, ինչպես նաև ծանոթանալ մրցակիցների հետ: Փառատոնի սկիզբը 19:00-ին է: Հիմնական մասից հետո փառատոնի մասնակիցները կկարողանան դիտել «Շոկոլադ» ֆիլմը: 2016-ին Choco Fest-ը Հայաստանում տեղի ունեցավ հուլիսի 11-ին՝ Շոկոլադի միջազգային օրը, որը հորինել և առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները 1995-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |