Գիտնականներ. Չծխելը, չափավոր խմելն ու ճարպակալության բացակայությունը 7 տարով երկարացնում է կյանքը21 հուլիսի 2017 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի և գերմանացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք չեն ծխում և ճարպակալություն չունեն, ինչպես նաև չափավոր են ալկոհոլ օգտագործում, միջինը 7 տարով երկարացնում են իրենց կյանքը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Health Affairs ամսագրում: Նման եզրակացության են եկել հեղինակները՝ վերլուծելով 50-89 տարեկան 14.000 ամերիկացիների վերաբերյալ վիճակահանությունը, որոնք միջինը 4-5 տարի երկար են ապրել, քան ԱՄՆ բնակչության մեծ մասը: Փորձագետները նշում են, որ կյանքի տևողության և որակի վրա 3 հիմնական գործոն է ազդում՝ ճարպակալությունը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, որոնց ազդեցությունը սակայն համարժեք չէ: Ճարպակալությունն ավելի շատ կապված է վաղ հաշմանդամության, ծխելը՝ վաղ մահացության, ալկոհոլի չարաշահումը՝ կյանքի տևողության կրճատման և առողջության կտրուկ վատթարացման հետ, գրում է Lenta.ru-ն Մաքս Պլանկի անվան ընկերակցության վրա հղումով: Տղամարդիկ, որոնք չեն ծխել և ավելորդ քաշ չեն ունեցել, միջինը 11 տարի երկար են ապրել մյուսներից: Կանանց դեպքում կյանքի տևողությունն ավելացել է 12 տարով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |