Ի.Ալիեւի երեւակայության թռիչքը Նոր տարին երկար եւ բուռն տոնելու տխուր հետեւանքն է14 հունվարի 2008 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունն այնքան զուրկ է ռացիոնալ իմաստից, որ այն գործնականում հնարավոր չէ մեկնաբանել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Խուսափելով կոշտ արտահայտություններից, մնում է միայն ենթադրել, որ պարոն Ալիեւի երեւակայության թռիչքը Նոր տարին երկար եւ բուռն տոնելու տխուր հետեւանքն է»,-հայտարարել է Սողոմոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Հիշեցնենք, որ անդրադառնալով տարածաշրջանային քաղաքականությանը` Ի.Ալիեւն ասել է թե Հայաստանը կորցրել է միջազգային հեղինակությունը: «Հայաստանը մոնոպետություն է, որտեղից արտաքսվել են բոլոր այլ ազգությունները, որը ապրում է փակ, ռազմականացված եւ հակադեմոկրատական ռեժիմի պայմաններում»,-հայտարարել է Ալիեւը: «Լեռնային Ղարաբաղում կրիմինալ բանդան զավթել է տարածաշրջանը, որտեղ իշխում է ռազմական-հանցավոր եւ ապօրինի ռեժիմը եւ որտեղ ոչ մի միջազգային դիտարկում չի անցկացվում»,-ասել է Ալիեւը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |